«Իմ պաշտպանյալները նշել են, որ իրենք որևէ մեկին նյութապես չեն շահագրգռել հավաքներին մասնակցելու նպատակով»,- ՀՅԴ-ի դեմ սկիզբ առած բռնաճնշումների թեմայով ասուլիսում ասաց փաստաբան Մկրտիչ Դավթյանը։
Նա մանրամասնեց «ՀՅԴ ժողով է անում, որոշում է կառույցի այն անդամները, որոնք ի վիճակի են գալ հավաքի, մեքենաներ չունեն, ապահովում են մեքենաներով ու ասում են՝ մեքենաները լիցքավորեք, այդ 10-12 հազար դրամը լիցքավորման համար է, յուրաքանչյուր մեքենայով՝ 5 հոգի։ Կուսակցական ըկերները, որ գնում են համարել են նյութապես նրանց շահագրգռել։
Այսինքն, մարդն ուզում է գնալ, հնարավորություն չունի, եթե գալիս, նստում է մեքենան, գնում, համարում են՝ անձնապես շահագրգռել են նրան»։
Փաստաբանը նաև պատմեց մեկ այլ փաստի մասին. «Պաշտպանյալը, որին քննել են այդ պահի դրությամբ, փաստաբան է պահանջել, ասել են՝ առաջին անգամ հարցաքննվելու ժամանակ փաստաբան պետք չէ։ Հետո սկսվել է հարցաքննությունը, նորից է պահանջել փաստաբան, նորից ասել են՝ պետք չէ։ Ակնհայտ համոզմունք է ձևավորվում, որ քաղաքական պատվեր է կատարել քննչական մարմինը։ Ոստիկանությունն ավելի հեռուն է գնացել. իմ պաշտպանյալը գտնվել է ձերբակալման վայրում, աշխատակիցն ասել է, այն էլ ՀՅԴ-ականի, դու այդ պաշտպանյալից հրաժարվի, ինքը քեզ լավ տեղ չի տանում, ինքը Դաշնակցական է, բայց ես կուսակցական չեմ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը